Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկնության վտանգ կա…». իրավապաշտպանը` «Սասնա ծռերի» մասին

Սեպտեմբեր 20,2016 17:04

«Այսօր ունենք խոսքի ազատություն, թեեւ հեռու ենք մեր երազած իրականությունից»,-«Մեդիա Կենտրոն»-ում այսօր հրավիրված քննարկման ժամանակ խոսելով Անկախության 25-ամյակի համատեքստում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, ասաց իրավապաշտպան  Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա` մեր երկրի նախագահները մեկ նախադասություն պետք է ունենան իրենց նախընտրական ծրագրերում` չխանգարել մարդու իրավունքների կայացմանը. «Եթե իշխանությունը չխոչընդոտի, այդ բնագավառը կզարգանա: Որքան զարգացած է այն, այդքան քիչ լծակներ են պետք լինելու մեր իշխանավորներին, որոնք չեն կարողանում հանդուրժել այլոց ազատությունը»:

Անդրադառնալով «Սասնա ծռերին»` բանախոսը նկատեց. «Չի կարելի զենքով մտնել քաղաքականություն, դա իշխանության մենաշնորհն է: Չարժեր դրա համար արյուն հեղել: Զենքը դրական փոփոխության չի բերում: Կրկնության վտանգ կա, մի բան արեք, որ չկրկնվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930