Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:
Քննարկվել են Ալֆորվիլի եւ Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման համագործակցությունը՝ նշելով, որ կապերի ընդլայնման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն