ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը
գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարությունը.
«Իմ և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների
ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի
մահվան կապակցությամբ։
Հայտնում եմ նաև, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ժամանակավորապես
դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայություն