Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են նոր նախարարին պարտավորեցրել վճարել 20 հազար դրամ. Դատական ակտ

Սեպտեմբեր 20,2016 16:14

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց մի քանի նախարարների նշանակման հրամանագրերը:

Ըստ այդմ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին կփոխարինի Աշոտ Մանուկյանը:

Երբ մեր նոր նախարարի մասին տեղեկատվություն էինք որոնում համացանցում, հայտնաբերեցինք ՀՀ վարչական դատարանի ակտը՝ նրա դեմ: Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից վճարման կարգադրություն արձակելու մասին հայց է ներկայացվել: Վճարման կարգադրությամբ Աշոտ Մանուկյանին պարտավորեցրել են վճարել 20 հազար դրամ: Վճարման ակտում Աշոտ Մանուկյանը ներկայացվում է որպես «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ՍՊԸ-ի տնօրեն:

Մանրամասները՝ նկարում:

naxarari-tuganq

Ի դեպ, ճշտելու համար, թե ինչո՞ւ նախարարը ժամանակին չի վճարել այդ 20 հազար դրամը, որ նրա դեմ դատական ակտ է եկել՝ փորձեցինք կապվել նրա հետ պաշտոնական հաղորդագրության մեջ իր ինքնակենսագրական տվյալներում առկա բջջային հեռախոսահամարով, սակայն նախարարի հեռախոսն անհասանելի էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930