Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը բժշկական համալիրի բարեկարգումը համարել է նրա արդյունավետ գործունեության կարեւոր բաղադրամաս:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել արարողությանը ներկա ազգային բարերար Սամվել Կարապետյանին ծրագրի իրականացման համար՝ բարձր գնահատելով նրա մշտական աջակցությունն Արցախին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն