Շիրակի մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը հենց նոր Aravot.am-ին փոխանցեց, որ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն՝ կասկածում են ինքնասպանություն կատարելու մեջ:
Դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը փոխանցեց, որ շարժառիթի վերաբերյալ կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրը իրենց տան նկուղն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ