Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում առողջապահության նախարարությանը՝ մեղադրանքներ ներկայացնելուց առաջ անդրադառնալ պետական մարմինների պաշտոնական ոչ լիարժեք տեղեկատվության հրապարակման պատճառներին». ԹԻՀԿ

Սեպտեմբեր 20,2016 15:03

Արձագանքելով պատվաստանյութերի պետգնումներին «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի մասնակցության մասին ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի հրապարակման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության և «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի հայտարարություններին՝ սույնով տեղեկացնում ենք, որ մեր փորձագետի կողմից վերլուծությունը կատարելիս, որպես տեղեկատվության աղբյուր,  հիմք է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքը:

Հավաստիության կանխավարկածից ելնելով՝ ակնկալվում է, որ պետական բոլոր մարմինների հրապարակային պաշտոնական տեղեկատվությունն ամբողջական է և ստույգ, հետևաբար, ոչ լիարժեք տեղեկատվության պարագայում անհիմն է փորձագետին կամ կազմակերպությանը մեղադրել հանրությանը մոլորության մեջ գցելու համար: Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված են շրջանակային համաձայնագրով պայմանագրերի հիման վրա պետության կարիքների համար կատարված գնումների մասին ամսական հաշվետվություններ, որտեղ առկա է տեղեկատվություն,  ըստ որի  պետության կողմից «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի հանդեպ 2015թ նոյեմբերին ձևավորվել է 65.4 մլն դրամի պարտավորություն, 2016թ. հունվարին 1046.2 մլն դրամի պարտավորություն, 2016թ. փետրվարին՝ 84 մլն դրամի պարտավորություն, իսկ 2016թ. մարտին՝ 85.8 մլն դրամի պարտավորություն (ընդամենը՝ 1281.4 մլն դրամի պարտավորություն) և առկա չէ այդ պայմանագրերի՝ ուժի մեջ չմտնելու մասին որևէ նշում, ինչից կարելի է եզրակացնել, որ նշված պետ.գնումներն իրականացվել են պայմանագրերի համաձայն:

Վերոգրյալի հիման վրա, կոչ ենք անում ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մեղադրանքներ ներկայացնելուց առաջ անդրադառնալ պետական մարմինների պաշտոնական ոչ լիարժեք տեղեկատվության հրապարակման պատճառներին և հրապարակվող տեղեկատվության ձևաչափին, ապահովել ժամանակին տեղեկատվության փոխանակումն միմյանց միջև և պաշտոնական կայքերում հրապարակել միայն ամբողջական ու հավաստի տեղեկություններ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930