Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Միքայելյանի գործով վկային բերման կենթարկեն

Սեպտեմբեր 20,2016 14:54

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նախնական նիստ էր:

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայելյանն ապօրինի զենք է կրել, ինչի համար այս տարվա հուլիսի 27-ին  բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ էլ առգրավվել է նրա ինքնաշեն ատրճանակը՝ յոթ փամփուշտով:

Նախնական դատական նիստով որոշվեց, որ նախ հարցաքննվելու է վկան, հետո կուսումնասիրվեն գործի նյութերը: Արմեն Միքայելյանը  հայտարարեց, որ չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Գործով վկան դատարան չէր ներկայացվել, որոշվեց տասը րոպե ընդմիջում հայտարարել, ինչից հետո վկան կրկին չներկայացավ: Դատարանը՝  վկային բերման ենթարկելու որոշում ընդունեց, նիստն էլ հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 6-ը:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930