Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան. «Հավատալի չէ, որ այդ ժամանակի ընթացքում հնարավոր է այդքան գործ անել». «168 ժամ»

Սեպտեմբեր 20,2016 14:42

– Շաբաթներ առաջ եք վերադարձել Արցախից, այնտեղ ունեցել եք հանդիպումներ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակների հետ, այցելել եք դիրքեր։ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց ինչպիսի՞ն էին տրամադրություններն Արցախում, և կրկին 25 տարի անց ի՞նչ հանգրվանում ենք կանգնած այս հակամարտության գործընթացում։

– Կարճ ժամանակ առաջ Արցախի Հանրապետության  Անկախության 25-ամյակն էր։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մեր ամբողջ ժողովրդին ու մասնավորապես մեր Արցախի հերոս ժողովրդին, որն այնտեղ կանգնած է շատ ամուր։ Կարծում եմ, որ 1994 թ. հետո մենք, ինչ-որ տեղ մեր հասարակությունը, մեր իշխանությունները կորցրել էին զգոնությունը, դա պատճառաբանված էր նաև հետևյալ ընկալմամբ, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ նաև ռազմական բնագավառում, ուստի վտանգից զերծ ենք։ Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ դա այդպես չէ։ Այնպես էր ստացվել, որ ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ առաջ այցելել էի Արցախ, հանդիպումներ ունեցել, դիրքերում եղել, նաև որոշ ժամանակ առաջ՝ 25-ամյակի նախօրեին եղա Արցախում, ունեցանք հանդիպումներ, կրկին այցելեցինք դիրքեր։ Կարող եմ փաստել մեկ բան, որ Արցախում մարտական է տրամադրությունը, մարդիկ շատ ամուր են կանգնած, դա հրաշալի է։ Արցախը շատ ավելի լավ բարոյահոգեբանական մթնոլորտում է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Նշեմ նաև, որ եղա բազմաթիվ դիրքերում, ականատես եմ եղել հսկայական աշխատանքի, որ կատարվել է այս ժամանակահատվածում։ Շատ լուրջ աշխատանք է կատարվել, չեմ ցանկանա մանրամասնել, որովհետև տեսածիս մի մասը կարող է նաև գաղտնիք պարունակել, սակայն ասեմ մեկ բան՝ հավատալի չէ, որ այդ կարճ ամիսների ընթացքում հնարավոր էր այսքան մեծ գործ անել։ Ի պատիվ Արցախի իշխանությունների, ի պատիվ Արցախի բանակի, պետք է արձանագրել, որ այն, ինչ արված է, շարունակական է, և ես կարծում եմ, որ այլևս երբեք մենք չենք ունենա զգոնության կորուստ և արժանի հակահարված կտանք, եթե լինի ևս մեկ ռազմական ագրեսիայի դեպք։

– Այսինքն՝ այն, ինչ տեսել եք, փաստում է այն մասին, որ հայկական կողմը որոշ դասեր քաղել է ապրիլյան պատերազմից։   .

– Ես չէի ասի՝ որոշ դասեր։ Ամեն ինչ շատ  հստակ է՝  մարդիկ շատ լավ

պատկերացնում են՝ ինչ իրավիճակ ունենք։ Ինձ մի փոքր զարմացնում են այն մոտեցումները, որոնք առկա են Հայաստանում,  երբ խոսում են այս թեմաների շուրջ։ Այցելել եմ դիրքեր, որոնք գտնվում են Լելե Թեփեի կորցրած դիրքի դիմաց, որի մասին լեգենդներ էին շրջանառվում. կարող եմ ասել, որ այն դիրքերը, որոնք այսօր զբաղեցնում է մեր բանակը, որակապես, ռազմական նշանակությամբ շատ  ավելի  կարևոր  են։  Իհարկե, ցանկալի կլիներ, որ մենք մեկ քառակուսի մետր տարածք իսկ չկորցնեինք, բայց եկեք մի բան արձանագրենք, որ տարածքը պահպանողը, պաշտպանողը սովորական հայ մարդիկ  են,   18-20 տարեկան,  նրանց շրջապատող սպաները և այդ մարդիկ իրենց պարտքը կատարել են։ Այն, որ նրանք այդպես հերոսաբար կատարել են իրենց պարտքը, չի կարելի արժեզրկել նրանով, որ մենք ինչ-որ բան ենք կորցրել։ Այդ տղաները կարողացել են ապացուցել, որ հստակ կանգնած են, որ իրենք հաղթող կողմ են։ Եթե այսօր էլ լինի հրաման, պատրաստ են ոչ միայն դիրքեր ազատագրել, այլ շատ ու շատ առաջ շարժվել:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930