Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան 4 բուհերում մոնիտորինգ է իրականացվում

Սեպտեմբեր 20,2016 14:42

Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական և Գորիսի պետական համալսարաններում   ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի շրջանակներում  «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի մոնիտորինգ է իրականացվում:

Նպատակն է տեղում ծանոթանալ 2015թ.  իրականացված ծրագրային փորձաքննության արդյունքում առկա թերությունների վերացման ուղղությամբ մատուցված խորհրդատվությունների իրականացման ընթացքին:

Մոնիտորինգային խմբում ընդգրկված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ)  տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հիմնադրամի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը, ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը, Վրաստանի Սևծովյան միջազգային համալսարանից  փորձագետ Գոդերձի Բուչաշվիլին,  ՄԹ. Միդլսեքս համալսարանից փորձագետներ  Ջորջ Դաֆոուլասը և  Քրիստիանո Մայան:

Մոնիտորինգի ընթացքում խումբը հանդիպումներ է ունենում բուհերում կրթական ծրագրի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ, ինչպես նաև  ուսումնասիրում է փաստաթղթերը:

Հայաստանյան բուհերում մոնիտորինգն ավարտելուց հետո խումբն ուսումնասիրություն կիրականացնի նաև   ծրագրի շահակից  վրաստանյան 4 բուհերում:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930