Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխել ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:
«Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 13.20-13.30-ի սահմաններում նրան հիվանդանոց են ընդունել գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածքով, արյունահոսությամբ: Հնարավոր ամեն ինչ արել են երիտասարդի կյանքը փրկելու համար, սակայն սիրտ-թոքային անբավարարություն է նկատվել, եւ հնարավոր չի եղել փրկել կյանքը: Նրան հիվանդանոց են տեղափոխել ոչ շտապօգնության մեքենայով:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ահազանգ են ստացել, ոստիկանության ծառայողները մեկնել են Եւ Արշակ Գրիգորյանին հայտնաբերել են իրենց տան նկուղում: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Դեռեւս միանշանակ պարզ չէ՝ դա սպանո՞ւթյուն է, թե՞ այլ բան:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ