Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում եւ Վանաձորում ընտրակեղծիքների գործիքները շատ են լինելու». Արմեն Գրիգորյան

Սեպտեմբեր 20,2016 14:19

 

Հոկտեմբերի 2 ՀՀ-ում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացի-դիտորդ» կազմակերպությունը ներգրավելու է 380 դիտորդի` վերահսկելով Գյումրիի եւ Վանաձորի բոլոր ընտրատեղամասերը: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողներին հայտնեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը: 

«Խոշոր համայնքներ են, մրցակցությունն էլ կարծես ուժեղ է: Կարծում եմ` ընտրակեղծիքների գործիքներն էլ են շատ լինելու, այդ պատճառով որոշել ենք ակտիվ վերահսկողություն իրականացնել»,-ասաց նա` հավելելով, որ կառույցը ներկայացուցիչներ կունենա նաեւ Կապանում, Գողթում, Գառնիում:

Նույն կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ հավելեց, որ իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ապահովի իր թիմակիցների համար տեղական իշխանություն. «Այդ իշխանության ռեսուրսը հետագայում պատրաստվում են օգտագործել ԱԺ-ում` տարածքային մակարդակներում իրենց կեղծիքների միջոցով ցանկալի ձայներ ապահովելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930