Սեպտեմբերի 18-ին Բերդ քաղաքում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Քվեաթերթիկում միայն գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանի անունն էր: Ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցել է 4195 ընտրող, որից 4049-ը քվեարկել է Հ. Մանուչարյանի օգտին, 80-ը՝ դեմ, 60 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հ. Մանուչարյանը 2012թ.-ին քաղաքապետ ընտրվելով՝ աշխատանքներ է կատարել Բերդի բարեկարգման, այնտեղ գյուղատնտեսության զարգացման համար, որը գնահատվում է քաղաքի բնակիչների կողմից: Այդ պատճառով 51-ամյա Հ. Մանուչարյանն ընտրություններում մրցակից չունեցավ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ