Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են նոր կառավարության նոր նախարարները

Սեպտեմբեր 20,2016 14:29

 

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց մի քանի նախարարների նշանակման հրամանագրերը:

Ըստ այդմ` գյուղնախարար Սերգո Կարապետյանին կփոխարինի Իգնատի Էդուարդի Առաքելյանը:

ignati-araqelyan

Իգնատի Առաքելյան

Նա ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Նա նախկինում աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում: Իր աշխատանքային գործունեությունը Երեւանի կոնյակի գործարանում Իգնատի Առաքելյանը սկսել է 1998թ.-ին` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետեւ գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006թ.-ին զբաղեցրել է ֆինանսավարչական տնօրենի պաշտոնը , 2009թ.-ից ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալ է դարձել, իսկ 2015-ից՝ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն է:

Անկուսակցական Աշոտ Լեւոնի Մանուկյանը, որը փոխարինել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին, կառավարության աշխատակազմում արդեն եղել է:

ashot-manukyan

Աշոտ Մանուկյան

1998-99-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար է աշխատել: 1999- 2001-ին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսությունում եղել է գործադիր տնօրենի տեղակալ, այնուհետեւ՝  Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ: 2004- 2011-ին եղել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ի  գլխավոր տնօրենի տեղակալ, 2012-ին՝ «Թելասի» ԲԸ` գլխավոր տնօրեն, իսկ 2015-ից առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

Աշոտ Մանուկյանը անկուսակցական է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ Հայաստանի ամերիկյան համասարանը, ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում: Տնտեսագիտության դոկտոր է:

Վահան Մարտիրոսյանը , որը փոխարինել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, նույնպես անկուսակցական է, 1984-ին ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-ռադիոտեխնիկ է, տեխնիկական գիտությունների թեկնածու:

vahan-martirosyan

Վահան Մարտիրոսյան

Վահան Մարտիրոսյանն աշխատել է Երեւանի էլեյտրաապարատների գործարանում, 2006-ին եղել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենը,  իսկ 2008-ից մինչ օրս աշխատել է «GNC-ալֆա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

Վարդան Արամյանը փոխարինել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը եւ Թաֆթս համալսարանի (Բոստոն) Ֆլետչեր դպրոցը, տնտեսագետ է, ունի կրտսեր սերժանտի կոչում:

aramyan

Վարդան Արամյան

Նա երկար տարիներ աշխատել է ԿԲ-ում, 2008-2013-ին եղել է ֆինանսների փոխնախարար, իսկ 2013-ից առ այսօր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:

Իսկ Վաչե Գաբրիելյանը եւ Դավիթ Հարությունյանը, ինչպես տեղեկացրել ենք, վերանշանակվել են իրենց պաշտոններում:

Vache Gabrielyan (2)

Վաչե Գաբրիելյան

Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյան

Պատրաստեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Էդ խի էր մենակ Արամյանի կենսագրությունում նշված զինծառայության հետ առնչությունը: Էն մնացածները չունե՞ն, թե ոնց: Կամ ասենք ինչ էական նշանակություն ունի սերժանտ ես, եֆրեյտոր ես, թե ինչ ես: Չնայած շատ լավ կլիներ, որ բանակում չծառայած եւ ոչ մեկը չկարողանար նախարար կամ փոխնախարար, քաղաքապետ ու սենց բան լիներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930