Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահազանգ. Ընտրախախտումներ Արուճում: Գյուղապետը հերքում է

Սեպտեմբեր 20,2016 13:50

Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում խախտումներ են եղել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ նախկին գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը գյուղի բնակիչներին 10000-ական դրամ է բաժանել, որոշ ընտանիքների 5 պարկ ալյուր է բաժանել: Իսկ ընտրությունների օրը՝ կեսօրին, բացի նախապես 10 հազար դրամից եւս որոշ գումար է բաժանվել, նաեւ քվեաթերթիկներ են ընտրատարածքից դուրս հանել: Ընտրությունների արդյունքում հաղթել է նախկին գյուղապետը: Մեր զրուցակիցը շեշտեց, որ Բագրատ Մարտիրոսյանը արդեն երկար տարիներ է գյուղապետի պաշտոնը զբաղեցնում, սակայն գյուղի համար ոչինչ չի արել:

Aravot.am-ը այս հարցի առնչությամբ կապվեց Արուճ գյուղի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանին: Վերջինս հերքեց բոլոր մեղադրանքները.  «Դուք առաջին լրագրողն եք, որ այդպիսի հարց եք տալիս, որովհետեւ անիմաստ հարց է: Այդպիսի բան ընդհանրապես չի եղել եւ ոչ մի նման խոսակցություն չի եղել: Մեր գյուղում շատ մաքուր արդար ընտրություններ են ացնել, ժողովուրդն ում ուզեցել նրան ընտրել է: Նման բաներ ախր չի կարելի էլի, այդ «желтая пресса»-ի այդքան արտոնությունները, այդքան առանց հիմքի խոսալն իմաստ չունի: Դուք արդեն ջղայինացնում եք ինձ, որովհետեւ նման բան չկա»:

Մեր պարզաբանմանը, թե մեր վարքականոնի մասն է կազմում երկրորդ կողմին լսելը. «Երկու տղերքը, որ թեկնածու են եղել են, շատ նորմալ տղերք են, մեր մեջ լարվածություն չի եղել, թշնամություն, բան: Հեսա ընտրություններն անցան մի շաբաթ քննարկելու են՝ ով ում ա խաբել, ինչ ա արել, սովորական իրենց կյանքով, դուրս կգան բարեւ, բարի լույս կտան, կգնան իրենց տանջալի աշխատանքները կատարեն, եկամուտ չեն ստանա: Բողոքը տնտեսապես վատ ապրելու պահն ա, շատ հարցեր կան»:

Անդրադառնալով իր ծրագրերին՝ Բագրատ Մարտիրոսյանը ասաց, որ Արուճ գյուղի հետ կապված շատ ծրագրեր ունի, սակայն ֆինանսավորում չկա. «Ես չեմ կարծում, որ որեւէ համայնքի ղեկավար չի ուզի իր գյուղի համար մի բան անել: Նման բան հնարավոր չէ»:

Բագրատ Մարտիրոսյանը մեզ նաեւ խորհուրդ տվեց խոսել իր մրցակիցների հետ, սակայն հրաժարվեց տրամադրել նրանց կոնտակտները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930