Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունների ուռճացված արձագանքները. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 20,2016 13:10

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 317 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններն, ինչպես եւ սպասվում էր, առանձնապես չտարբերվեցին նախորդներից, բայց քանի որ մեկ-երկու համայնքում ընդդիմության թեկնածուներն այնուամենայնիվ հաղթեցին, հիմա ինչ գնահատականներ ասես չեն հնչում՝ է՛լ «աննախադեպ», է՛լ «մեծ ճեղքում» եւ այլն։ Բանն այնտեղ է հասել, որ անգամ փորձեր են արվում ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիման վրա կանխատեսել առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ինչն, ի դեպ, ձեռնտու է բացառապես ՀՀԿ-ին. չէ՞ որ սեպտեմբերի 18-ի ընտրություններում ՀՀԿ ներկայացուցիչների 68 տոկոսը հաղթել է՝ չհաշված նրանց, ովքեր ՀՀԿ անգամ չէին, բայց վայելում էին այդ կուսակցության աջակցությունը։

Բայց արդյո՞ք ՏԻՄ ընտրությունները կարելի է քաղաքական գործընթաց համարել։ Ձեւականորեն՝ այո, բայց իրականում այդ ամենն առանձնապես կապ չունի ներքաղաքական պայքարի հետ։ Գյուղական համայնքներում, օրինակ, ընտրողների մտքով էլ չի անցնում, որ իրենք ընտրություն են կատարում այս կամ այն կուսակցության միջեւ։ Ավելին՝ որոշ հեռավոր գյուղերում մարդիկ «հիմնական քաղաքական ուժերի» անունները երեւի չեն էլ լսել, ու շատ-շատ՝ միայն գործող գյուղապետը տեղյակ լինի, որ ինքը ՀՀԿ անդամ է։ Նման համայնքներում մարդիկ, որպես կանոն, ընտրություն են կատարում, ասենք, Պողոսի եւ Պետրոսի միջեւ, եւ ում կողմնակիցները շատ են՝ նա էլ հաղթում է (ընդ որում՝ կողմնակիցներ «շատացնել» կարելի է նաեւ ընտրակաշառքով, սպառնալիքներով, խոստումներով եւ այլն)։ Սա, համաձայնվեք, ոչ մի կապ չունի կուսակցությունների միջեւ մրցակցության հետ։ Իսկ ավելի խոշոր համայնքներում ՏԻՄ «ընտրություններն» ավելի շատ կրիմինալ ռազբորկաներ են հիշեցնում։ Օրինակ՝ Էջմիածնում կարծես թե թեժ պայքար էր (կրակոցներ, ծեծուջարդ եւ այլն), բայց համաձայնվեք՝ մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դա «քաղաքական պայքար» անվանել։ Ի՞նչ քաղաքական պայքար, իրար վրա կրակել են, ովքեր շատվոր են եղել՝ տփել են, եւ վերջ։

Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ այս ամենը բացարձակապես կապ չունի խորհրդարանական ընտրությունների հետ։ Դրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930