Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել

Սեպտեմբեր 20,2016 12:51
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նշանակումներ է կատարել:

ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Իգնատի Առաքելյանը՝  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:

Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և  նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ։

Ալեքսան Հարությունյանը Նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայաստանի ամբողջ տնտեսությունը, առաջին հերթին, կախված է ՀՀ կենտրոնական բանկից, որը ենթակա չէ ՀՀ վարչապետին: Անվտանգությունը, պաշտպանությունը, դատախազությունը (վերահսկող մարմին) ենթակա չեն ՀՀ վարչապետին: Ի՞նչ կարող է անել վարչապետը (որպես կիրթ, անկախ, արդար, օրինապահ մարդ), քանի դեռ կան կոռումպացված համակարգի անպատիժ մնացած, օրենքով արտոնյալ, վառ դեմքերը՝ ՀՀ նախագահները: Ոչի՛նչ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/09/15/735414/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Կարեն says:

    Ալենին տանում են Վալենի տեղը, Վալենին բերում Ալենի տեղը ու անունը դնում, թե բան փոխեցինք: Դեռեւս կոմունիստներից եկող մարդկանցից ոչ մեկը պիտի չմնա Կառավարության համակարգում, անգամ վարչության, բաժնի պետերի մակարդակով, որ մի բան փոխվի: Թե չէ էս կրկեսին վերջ չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930