Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումներ կատարելու  շուրջօրյա, հեռակա և հուսալի միջոց

Սեպտեմբեր 20,2016 12:37

Սկսած 20.09.2016 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է “ՅՈՒՆԻՍՏՐԻՄ” դրամական փոխանցումներն ուղարկելու շուրջօրյա հնարավորություն՝ Բանկի կայքի միջոցով https://vtb.am/online_transactions/ :

Փոխանցումներն իրականացվում են անմիջականորեն Բանկի կայքում՝ հաճախորդների կողմից իրենց Visa կամ MasterCard վճարային քարտերի (որոնք թողարկված են ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ այլ բանկերի կողմից) մնացորդների շրջանակներում: Փոխանցման գործընթացը տեղի է ունենում ակնթարթորեն, անվտանգ և ապահով: Ուղարկված փոխանցումներ կարելի է ստանալ ցանկացած “ՅՈՒՆԻՍՏՐԻՄ” անհասցե դրամական փոխանցումների  կետում Ռուսաստանում, ԱՊՀ և Եվրոպայի երկրներում:

Բանկի կայքի միջոցով “ՅՈՒՆԻՍՏՐԻՄ” դրամական փոխանցում կատարելիս գանձվում է միջնորդավճար՝ փոխանցման 3%-ի չափով: Փոխանցումներ կարելի է ուղարկել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, որտեղ դուրսգրումը կիրականացվի ռուսական ռուբլիով: Մեկ դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է 75.000 ռուսական ռուբլի (համարժեք այլ արժույթով):

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930