Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշի փոխարեն քվեարկություն, դատարկ քվեաթերթիկներ». «Լուսավոր Հայաստան»-ի արձանագրած ընտրախախտումները

Սեպտեմբեր 20,2016 12:31

Նոյեմբերյանում եւ Ջրառատ համայնքում թեկնածուներ առաջադրած «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողերի հետ հանդիպմանն ամփոփեց կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: «Նոյեմբերյանում մեր ավագանիները հաղթահարել են շեմը եւ շուտով կստանձնեն իրենց լիազորությունները, իսկ Ջրառատում մեր թեկնածուն պարտվել է»:

Խաժակյանը հայտնեց, որ ավագանու եւ համայնքի ղեկավարի` միաժամանակ ընթացող ընտրություններում խախտումներ են արձանագրել. «Ի սկզբանե տեղամասի մոտ կային կուտակումներ: Քաղաքացին տեսավ, որ իր տողում արդեն իսկ քվեարկված է: Հանձնաժողովի անդամը բացատրեց, որ շփոթմունք է տեղի ունեցել: Մենք պահանջեցինք կազմել արձանագրություն ու թույլ չտալ քվեարկել, մինչեւ խնդիրը չպարզվի: Հանձնաժողովի նախագահը, սակայն, համարեց, որ կարելի է ուրիշի փոխարեն քվեարկել: Բացի այդ, հաշվարկի ընթացքում դատարկ ծրարներ էին դուրս գալիս, սակայն հանձնաժողովի նախագահը կրկին հրաժարվեց արձանագրություն կազմել»:

Ըստ Դավիթ Խաժակյանի` կուսակցության ներկայացուցիչներն արել են հնարավորը` ընտրախախտումները բացառելու համար. «Սակայն դուրս է գալիս դատարկ ծրար…այսինքն, քվեաթերթիկը դուրս է բերվել տեղամասից, իսկ դա որպես խախտում կարող է էապես ազդել ընտրության արդյունքի վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Լուսավոր Հայաստան»-ի «ֆեյսբուքյան» էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930