Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը ցուցում է տվել վերսկսել կալանավայրում մահացած Մխ. Սարգսյանի քրեական գործով վարույթը

Սեպտեմբեր 20,2016 12:17

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով կասեցնելու՝ քննիչի որոշումը 2016 թ. սեպտեմբերի 8-ին բողոքարկվել է տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից:

Բողոքով, մասնավորապես, նշվել էր, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները բավարար չեն՝ հանգելու հետևության, որ Մ. Սարգսյանը կյանքից զրկվել է ինքնասպանություն գործելու հետևանքով, առավել ևս, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ կասկածի տակ էր առնվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպան լինելու վարկածը:Ինչպես նաև ներկայացվել էին անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները՝ գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերման համար, այդ թվում՝ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն՝ Մ. Սարգսյանի՝ ինքնասպանության հակվածությունը պարզելու նպատակով:

Այսօր արդեն ստացվել է Երևան քաղաքի դատախազության պատասխանը, որով հայտնում են, որ 2016 թ. հունիսի 30-ին կասեցված այս քրեական գործով վերահսկողություն իրականացնող դատախազին քրեական գործի վարույթը կասեցնելուց  շուրջ 2 ամիս անց միայն ցուցում է տրվել վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու և մի շարք քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին քննիչի որոշումը 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի  դրությամբ վերացված է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930