Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի «ազատությունը» վտանգված է. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 20,2016 11:43

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո խոսակցություններ տարածվեցին, որ նորանշանակ վարչապետին տրվել է լիարժեք ազատություն կառավարության կազմում փոփոխություններ կատարելու։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանն ազատ է լինելու կադրային քաղաքականության հարցում։ Այդպես հայտարարեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ըստ էության, ինչպես Հովիկ Աբրահամյանին, այնպես էլ Կարեն Կարապետյանին տրված ազատությունների շրջանակն այդքան էլ լայն չէ։ Ու թերեւս Կարեն Կարապետյանը հենց այդ պատճառով է դեռ հապաղում։ Կարծես նույն սցենարով է ընթանում նաեւ նրա քաղաքական ապագան։

Ինչպես հայտնի է՝ 19 նախարարներից երկուսի՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի քաղաքական ապագան Սերժ Սարգսյանի ձեռքերում է, համենայն դեպս այդպես է եղել նախնական պայմանավորվածությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեք դաշնակցական պորտֆելները «ապահովագրված են», ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանի պահանջով դաշնակցական նախարարներն իրենց տեղում կմնան։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնավարման հարցը եւս լուծված է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջամտությամբ, քանի որ այդ պորտֆելը մշտապես Գագիկ Ծառուկյանի «սեփականությունն է» համարվում։

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին օգնության է հասել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, նախարարի որդու հարսանիքի կնքահայր Սամվել Կարապետյանը։ Նա նորանշանակ վարչապետին ասել է, որ պետք է Բեգլարյանը մնա իր պաշտոնում։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համար իրեն սատարող ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն է օգնության հասել, որպեսզի շարունակի պաշտոնավարել։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար իր ընկերուհին՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է ակնարկել մինչեւ ընտրություններ «մնալու» անհրաժեշտությունը։

Որոշված է նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի եւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի ճակատագիրը։ Նրանց «փրկիչը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով դիմել է Սերժ Սարգսյանին՝ նրանց պաշտոնավարումը մինչեւ ապրիլյան ընտրություններ երկարաձգելու խնդրանքով:

Վահագն  ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    An article with great humor!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930