Քաղաքացու խոհերը
Այսօր մենք ազգովի դժգոհ ենք: Դժգոհ են Հայաստանում ապրողները, դժգոհ են պետությունից, կառավարությունից, նախագահից և վարչապետից, նախարարներից ու օլիգարխներից, ընդդիմությունից և բազմաերես կեղծ կուսակցություններից,դժգոհ են անազատությունից, դժգոհ են,որ չեն կարողանում իրենց հայրենիքում նորմալ աշխատել և հոգալ իրենց և իրենց ընտանիքների ամենատարրական սոցիալ-տնտասական հարցերը: Դժգոհ են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արգենտինայում և աշխարհի համարյա բոլոր երկրներում ապրող մեր հայրենակիցները, որոնց մեծ մասը,չնայած այն հանգամանքին, որ որոշակիորեն լուծել են իրենց ֆինանսական և երեխաների ապագայի հարցը, բայց ես համոզված եմ, որ մեծ մասը կուզենար այդ ամենը ունենալ իր հայրենիքում։ Շատ մեծ հարց է ծագում, թե ինչպիսի հայրենք կուզենային ունենալ մեծաթիվ սփյուռքահայերը, որպեսզի վերադառնան և արմատներ ձգեն այստեղ, ինչպիսի հայրենիք կուզենային հայաստանաբնակները, որպեսզի անգամ մտքներով չանցներ արտագաղթի մասին ճակատագրական որոշում կայացնելը:
Ինչ ունեցել ենք իր վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով և պարտություններով,պետականությունով և առանց պետականության, ցեղասպանությամբ և վերածնունդով, անազատությունով եւ ձեռք բերած իբր ազատությունով, սրանք բոլորը անցյալում են, պատմության գրկում: Այս բոլորի քաջ իմացությունը խստագույն անհրաժեշտություն է, որպեսզի հասկանանք, թե ուր ենք ուզում գնալ, ինչ ենք ուզում վերջապես, ինչ հայրենք ենք ուզում մեր և մեր երեխաների ու թոռների համար, որտեղից ոչ-ոք չի ուզում փախնել, որտեղ նախկինում և մեր օրերում պարտադրված աշխարհասփյուռ հայերը կուզենաին վերադառնալ:
Մի կողմ թողնելով բազմաթիվ խելացի կամ տափակ մտքերը, մեկնաբանությունները, փնթփնթոցները և ուղղակի ներսից, ստամոքսից եկող արդարացի և հիմնավորված դժգոհության անընդհատ ահագնացող ալիքների հեղեղը, անցնենք գործի: Ինչ եմ ուզում ես, հավատացած եմ, նաև դուք: Ես ուզում եմ հայրենիք, որը լինի ազատ ներսում և անկախ դրսում: Մի կողմից կարծես ինչ որ բան եմ ասում, մյուս կողմից բացարձակ հիմարություն է, իբր ով չի ուզում դա: Նախագահն էլ է ուզում անկախ ազատ Հայաստան, վարչապետն էլ, մականունավոր բազմաթիվ սրիկաներն էլ, նրանց բազմաթիվ մանկլավիկներն էլ:
Կարդացեք նաև
Համենայնդեպս պատեհ կամ անպատեհ բոլոր առիթներով, բոլոր ամբիոններից, ուղիղ նայելով մարդկանց աչքերին, անամոթաբար բարբաջում են այդ մասին: Բայց այստեղ հարց է ծագում, թե ով ինչ է հասկանում ազատ, անկախ հայրենիք բառերի տակ: Շատ չխոսենք այսօրվա իշխանավորների մտածողության մասին, միայն մի երկու օրնակ բերեմ, մնացածը դուք ավելի լավ ու շատ գիտեք: Իշխանության համար ազատությունը անպատիժ թալանն է, կազինոներն են: Նրանք ունեն սեփական հանճարեղ տեսակետը ՛ չնայած իրենց կողմից այդքան շատ սիրված հայրենիքի ծայրահեղ ծանր տնտեսական, ֆինանսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական վիճակին, ծաղկում են իրենց, իրենց զավակների, բազմաթիվ հին ու նոր բարեկամների բազմաթիվ«օրինական» բիզնեսները, ազատ և անպատիժ, նաև առանց ամաչելու, ժողովրդին պատկանող այգում ապարանք կառուցելը և եւ այլն:
Հաջորդիվ կկիսվեմ իմ մտքերով, թե ինչպիսի հայրենիք կուզենամ ունենալ ես, և համոզված եմ ձեզանից շատերը: Իմ անունը և անձը կարևոր չեն:
Ձեզանից մեկը
Շարունակությունը՝ այստեղ:
Հետաքրքիր հոդված է:Անհրաժեշտ է որ ավելի շատ մարդ կարդա: Սկիզբը խոստանում է հետաքրքիր շարունակություն: Եթե յուրաքանչյուր կարդացողը առաջարկի իր տնեցիներից,ծանոթներից,աշխատանքային բազմաթիվ ընկերներից գոնե մեկին, արդեն 10 -րդ օրը կկարդան 131312 հոգի:Փորձեք,դա ձեզանից շատ ջանք ու ժամանակ չի խլի: