Լևոն Խեչոյանն ասում էր. «…Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունը առաջ մղում: Ծաղկեցրու քո հայրենիքը, տես` տեղ կունենա՞ս, թե՞ ոչ, տես` օտար ափերում հեծող քո արյունակիցները կվերադառնա՞ն, թե՞ ոչ…»:
Հայաստանի անկախության 25-րդ ամյակի կապակցությամբ ստեղծված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմը նվիրված էքաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին, որը նաև այդ անկախության կերտողներից էր…
Հիմքում Լևոն Խեչոյան մեծանուն գրողի մտածումներն են ազատության, անկախության, հայի, Հայաստանի, երկրի, հայրենիքի, պատերազմի, խաղաղության, զինվորի, հողիմասին…Խորքային մտածումներ, որոնք երևակում են «հողի դողը»…
Տեսաֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Կարդացեք նաև
Արայիկ Մանուկյան