ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորանքի տեքստը հրապարակված է պետքարտուղարության կայքում:
«Նախագահ Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր ազգի անկախության 25-ամյակի կապակցությամբ:
ԱՄՆ-ը խորապես գնահատում է ջերմ բարեկամությունը Հայաստանի և ձեր բոլորի հետ: Նախորդ քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ապրել, իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել ձեզ հետ՝ հանուն բարգավաճման, ամուր ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և տարածաշրջանի խաղաղության: Մենք գնահատում ենք Հայաստանի հաստատուն օժանդակությունը արդյունավետ միջազգային խաղաղապահական գործունեության մեջ, և Սիրիայում փախստականների ճգնաժամի հարցում նրա առաջատար դերակատրությունը: Մենք նաև շնորհակալ եմ ԱՄՆ-ում կենսունակ և մեծ հաջողությունների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:
Այս հատուկ օրը ես լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին՝ ցանկանալով խաղաղ և բարգավաճ տարի»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ