Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անհետացել Լուսաձորի ընտրական տեղամասի գրիչների թանաքը

Սեպտեմբեր 19,2016 23:20

Սեպտեմբերի 19-ին Նոյեմբերյան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով  էին եկել Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանը եւ  վերջինիս վստահված անձը:

Նրանք  ԸԸՀ-ին բողոքեցին, որ սեպտեմբերի 18-ին Լուսաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողներին տրվել են անհետացող  թանաքով  գրիչներ: Ընտրողներն  այդ գրիչներով քվեարկելուց  հետո թանաքը ցնդել է,քվեաթերթիկի վրա մնացել է միայն նշման տեղում  գրչի արած մակերեսային փորագրումը:

Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանը  հայտնեց, որ նման 60 քվեաթերթիկ է եղել, տեղամասային ընտրական հանձնաժողովը դրանցից 36-ը  համարել է  Լուսաձոր համայնքի ղեկավարի թեկնածու  Վարդան  Սարդարյանի ,2-ը՝  այլ  թեկնածու Սուրեն Քոչարյանի օգտին: Ս. Քոչարյանը թիվ 40 ԸԸՀ-ին  ուղղած դիմումում  պահանջել  է  կատարել  քվեաթերթիկների վերահաշվարկ:  Քվեաթերթիկների վերահաշվարկ է  պահանջել նաեւ  Ազատամուտ համայնքի ղեկավարի թեկնածու Արտեմ Սարիբեկյանը:

Սեպտեմբերի 18-ին կայացած    ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկ է պահանջել  նաեւ  Այրում համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական փաստաբան Դավիթ Փարսադանյանը: Նա պահանջել է,  որ  քվեաթերթիկների վերահաշվարկ կատարվի  Դեբեդավան, Պտղավան եւ Դեղձավան գյուղերի ընտրական տեղամասերում:  Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովը  բոլոր 3 դիմումները  բավարարվել է , սեպտեմբերի 20-ին  նշված ընտրական տեղամասերում վերահաշվարկ կկատարվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930