Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արայիկ Խանդոյանը չընտրվեց, որովհետեւ նման իշխանությունների օրոք ՀՀ-ում ընտրությունները չեն կարող կայանալ»

Սեպտեմբեր 19,2016 23:07

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում երեկ կայացած համայնքապետի ընտրություններում Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասա ծռեր» խմբի անդամ, ներկայում անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը չհաղթեց: «Միայնակ գայլն» ընտրողների ձայների քանակով երրորդն էր:

«Արայիկ Խանդոյանը չընտրվեց, որովհետեւ նման իշխանությունների օրոք ՀՀ-ում ընտրությունները չեն կարող կայանալ: Երեկվա ընտրությունները դրա ապացույցն են»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Ծաղկահովիտում այսպիսի երեւույթի ականատես եղանք` ոստիկանության այսպես կոչված «աչալրջությանը»: Նրանք Արայիկ Խանդոյանի նկարով շապիկները համարեցին օրինախախտում: Այսինքն, 25 տարում դա գուցե ԸՕ միակ խախտումն է, որը հաստատել է ՀՀ ոստիկանությունը: Իսկ եթե լուրջ, աղաղակող օրինախախտումներ են եղել Ծաղկահովիտում եւ մյուս համայնքներում»,-նշեց Ալեք Ենիգոմշյանը:

Ըստ նրա` Արայիկ Խանդոյանին տրված ձայներն ազնիվ են, իսկ մյուս ձայները` «ընտրակաշառքով հափշտակված»:

Հիշեցնենք, որ Ծաղկահովիտում ընտրությունների առնչությամբ Արայիկ Խանդոյանն այսօր հայտարարություն էր տարածել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն՝ ընդունելի են ժողովուրդի միայն այն ձայները որոնք ի նպաստ իրենց, այլախոհերին են… արժէք ունի միայն այն քուէն որ իրենց շրնորհված է…

    եւ այս մարդիկն է որ հարթակի վրայ իրենց շապիկն են պատռում, աղաղակելով թէ իշխանությունը նկատի չի առնո՜ւմ ժողովուրդի կարծիքը…

    երեւակայենք մի պահ թէ ինչ կը լինէր կացությունը,
    եթէ իրենց ձեռքում լինէր երկրի ղեկը

    թող հիմա բանտերում քարոզեն ժողովրդավարության իրենց այս իւրահատուկ եւ ինքնատիպ ըմբռնողությունը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930