Արարատի մարզի Սիփանիկ համայնքի ղեկավար է ընտրվել Հրանտ Գեւորգյանը` ստանալով 192 ձայն: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ նա առաջադրվել է ՀՀԿ-ից, իսկ ահա նրա զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկատվություն չկա:
Մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված անկուսակցական Բագրատ Խոսրոյանը ստացել է 59 ձայն: Իսկ ահա 1955թ. ծնված Նելիկո Մկրտչյանի օգտին քվեարկել է 3 հոգի: ԿԸՀ հրապարակած` թեկնածուների մասին տվյալներից տեղեկանում ենք, որ նա աշխատում է «Սիփանիկ» բուժամբոլատորիայում` որպես բուժքույր:
Հավելենք, որ Սիփանիկում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 414:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ