Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գյուղապետի թեկնածություն առաջադրած «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը, պատմում է՝ գյուղապետ ընտրված Նորաին Հակոբյանը, ինչպես նաեւ արդեն նախկին գյուղապետ Երվանդ Խաչատրյանը գյուղացիներին փող ու գարի են բաժանել:
«Կաշառքը բաժանվել է երկկողմանի, թե ընտրված գյուղապետը, թե՝ նախկինը: Տասը հազար դրամ մեկն է բաժանել, մյուսը՝ տասնհինգ հազար դրամ, հետո գարի են բաժանել: Էսպես ասեմ՝ Արայիկը հաղթել է, արդար հաղթել, իսկ նրանք էլ կաշառքով են առաջ գնում: Ժողովուրդն էլ սովոր է կաշառք վերցնելուն»,- Aravot.am-ին պատմեց Արայիկ Խանդոյանի կինը:
Հիշեցնենք, որ Նորաին Հակոբյանը 2002-2012թթ կրկին Ծաղկահովիտի գյուղապետն էր, ու ըստ լրատվամիջոցների, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույք է յուրացրել:
Ծաղկահովիտի բնակիչ Անուշ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչով է աչքի ընկել նորընտիր գյուղապետը իր գյուղապետ եղած տարիներին ու ինչ մանրամասներ կարող է պատմել գյուղապետի չարաշահումների մասին:
Կարդացեք նաև
«Համենայնդեպս, մեր ընտանիքի համար ոչ մի լավ բանով աչքի չի ընկել, մի քանի տարի շարունակ տան հարցով ենք դիմել, անընդհատ մերժում էր, բայց այնպիսի մարդկանց անուններ էր գրել, որոնք տուն էլ ունեն, ամեն ինչ էլ ունեն, ապահովված են՝ իր մտերիմներին, հարազատներին: Լսել ենք նաեւ, որ խողովակների փողն է կերել, գումարներն է յուրացրել, գյուղի բյուջեն զրոյի վրա է եղել, նման բան հաստատ եղել է, բայց մանրամասներ չգիտեմ, չեմ խորացել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նորաին Հակոբյանը աչքի է ընկել ոչ միայն խողովակների յուրացմամբ։ 2003 թվականից սկսած սկսեց եկեղեցու շինարարությունը, մինչը 2012թ․ պատերն էր միայն կառուցել՝ իրականում ծախսելով մոտ 5 մլն դրամ։ Եվ այդ ամբողջ ընթացքում յուրացրել էր 22 մլն դրամ և մոտ 10,000 ԱՄԴ համագյուղացիների ներդրումներներից։ Եկեղեցու փոխարեն այդ գումարներով կառուցեց իր սեփական անասնագոմը և Ծաղկահովիտի կենտրոնում բացեց իր բիզնես կենտրոնը։ Այդ տարիներին Ծաղկահովիտի գյուղապետարանը անտերության էր մատնված։ Առավոտյան ժամը 9։00-ից մինև 12։00 գյուղապետարանը բլոտ-կենտրոն էր, 12։00-ից 14։00՝ հարբեցողության ժամ, 14։00-ից 18։00 էլ հայհոյանքների ժամն էր։ Ոչ երանի նրան ով նրա կողմնակիցը չլինելով այդ ժամին կդիմեր գյուղապետին․․․