Հաքերական Fancy Bears խմբավորումը հրապարակել է ՎԱԴԱ-ի ներքին օգտագործման գաղտնի փաստաթղթերի չորրորդ մասը, որտեղ համաշխարհային սպորտի նոր աստղերի անուններ եւ նոր փաստեր են ի հայտ գալիս:
Ըստ այդ փաստաթղթերի, հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը 2009 եւ 2012 թվականներին դոպինգ օգտագործելու արտոնություն է ունեցել, բրիտանացի աթլետ Մո Ֆարան արգելված նյութեր օգտագործելու թույլտվություն է ունեցել 2008 եւ 2014 թթ., իսկ հունգարացի լողորդ Լասլո Չեխը՝ նույն կարգավիճակում եղել է չորս տարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ТАСС-ի