Արարատի մարզի Դեղձուտ համայնքի ղեկավարը վերընտրվել է: Երեկ կայացած ընտրությունների արդյունքներով` ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Յուրիկ Մուրադյանը ստացել է 330 ձայն: Նրա միակ մրցակիցն անկուսակցական, ինքնաառաջադրված Հովիկ Նազարպուրն է, ով ստացել է 251 ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 823 է:
Թեկնածուների մասին տվյալներում նշվում է, որ Հովիկ Նազարպուրն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարությունում` որպես վարորդ:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ