Պրահայում ավարտվեց շախմատի Վերա Մեշնիկի հուշամրցաշարը, որին մասնակցեցին 169 շախմատիստներ, նրանցից 6-ը՝ գրոսմայստեր:
Խաղացված ինը տուրում հարյուր տոկոսանոց արդյունքով հաղթող ճանաչվեց հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, գրոսմայստեր Դավիդ Նավարան: Հայաստանի ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 8,0 միավորով վստահորեն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ alchetran.com-ի