Արագածոտնի մարզի Ակունք համայնքի ղեկավարի ընտրություններում երեկ հաղթել է Լյովա Մանուկյանը` ստանալով 165 ձայն: Նախկին գյուղապետի` Հենրիկ Կնյազյանի օգտին քվեարկել է 35 քաղաքացի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ակունքի նոր գյուղապետ Լյովա Մանուկյանն ինքնաառաջադրվել է, ՀՀԿ անդամ է: Նա «Թալինի որսորդ-միություն» հ/կ նախագահն է: Նախկին գյուղապետ Հենրիկ Կնյազյանը եւս ՀՀԿ-ական է:
Այս համայնքի ղեկավարի մեկ այլ թեկնածու` անկուսակցական Ֆելիքս Խաչատրյանը, ով համանուն ԱՁ-ի տնօրենն է, ստացել է 34 ձայն:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ