Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտաժողով, որը նորովի կբացահայտի Մանթաշովին ու չերքեզական հեծելազորը ձևավորած հայերին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2016 21:12

Գյումրիում սեպտեմբերի 24-25-ը կանցկացվի միջազգային գիտաժողով «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը․ հայագիտության արդի հիմնահարցերը» թեմայով, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը։ Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է արդեն 9-րդ անգամ․ այսօր ասուլիս էին հրավիրել վերոնշյալ կենտրոնի ղեկավար Սերգո Հայրապետյանն ու նույն կենտրոնի արվեստ․գ․թ Հասմիկ Հարությունյանը՝ որոշակի մանրամասներ ներկայացնելով։

Նրանք նախ հիշեցին 23 տարի առաջ ցուրտ ու խավարի տարիներին անցկացված առաջին գիտաժողովը Գյումրու Տեքստիլագործների կիսաքանդ ակումբում, որտեղ թեև սառնամանիքին նստել չէի լինում, այդուհանդերձ հանրապետության 200 փայլուն հայագետներ՝ վերարկուներով ու փափախներով, ցրտից կծկված, քննարկումներ էին անցկացնում։

«Մարդիկ հավաքվել էին հայագիտության շատ լուրջ հիմնախնդիրներ քննարկելու համար, այն էլ որտե՞ղ․ կիսաքանդ Գյումրի քաղաքում, ես այդտեղ զգացի, որ Գյումրին երբեք վերջ չունի։ Գիտեք մի բան է, երբ արհեստավորը շարունակում է իր արհեստը, արվեստավորը՝ իր արվեստը, բայց ուրիշ բան է, երբ քաղաքում զգում ես գիտության շունչը», -նշեց Սերգո Հայրապետյանը։

Առաջին գիտաժողովից երկու տարի անց՝ 1996 թվականին կազմակերպվել է երկրորդ գիտաժողովը, ու այդ ժամանակ խոշոր հայագետները որոշել են դիմել կառավարությանը՝ Գյումրում հայագիտության ակադեմիական կենտրոն ստեղծելու խնդրանքով։ Ու այսպես 1997 թվականին բացվել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որն ի դեպ, միակն է ողջ հանրապետությունում։

img_4091

Ամսի 24-ին Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը կանցկացնի հերթական գիտաժողովը, որին Հայաստանում բնակվող հայագետներից բացի, կմասնակցեն գիտնականներ աշխարհի 8 երկրներից՝ Լիբանանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից․․․Ընդհանուր առմամբ կհնչեն 104 զեկույցներ։ Ըստ Սերգո Հայրապետյանի, մեծ թվով գիտնականներ են հայտեր ներկայացրել մասնակցության, նրանք Գյումրի գալիս են մեծագույն հաճույքով։

Հասմիկ Հարությունյանն էլ ներկայացրեց թեմաները, նշեց, որ բավական խիստ մոտեցում են ցուցաբերել հայտերը քննարկելիս։ Ընդգրկված զեկույցներում չկա որևէ թեմա, որն ուղղակիորեն առնչություն չունենա հայերի հետ, օրինակ՝ հնչելու է «Հայերի դերը չերքեզական հեծելազորի ձևավորման մեջ» կամ Շոթա Ռուսթավելու անվան համալսարանի դոկտոր-պորֆեսորները ներկայացնելու են Ալեքսանդր Մանթաշովի դերը Վրաստանի կապիտալիզմի զարգացման գործընթացում։ Բազմաթիվ նման հետաքրքիր թեմաներ կհնչեն գիտաժողովում, որոնք հետագայում կտպագրվեն Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ժողովածուում։

Ինչպես նշեց Սերգո Հայրապետյանը, իրենց հաջողվել է քիչ ծախսերով մեծ գիտաժողով անցկացնել։ Հյուրանոցի սեփականատերը, լինելով ծանոթ իրեն, համաձայնել է մատչելի գներով հյուրընկալել հյուրերին, միայն թե գիտաժողովը բարձր մակարդակով անցկացվի Գյումրիում։

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930