Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ժամանակ ամբաստանյալ Մովսես Ազարյանի ինքնազգացողությունը վատացավ:
Դատարանը շտապօգնություն հրավիրեց:
Ազարյանի պաշտպան՝ փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Ազարյանը սրտխառնոց ունի եւ գունատ է։ Ազարյանի ճնշումը եղել է 130/80: Շտապ օգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ օգնությունը:
Դատական նիստը ընդմիջվեց ամբաստանյալի ինքնազգացողության վատացման պատճառով, որոշ ժամանակ անց, նա հայտնեց, որ արդեն լավ է զգում ու կարող է մասնակցել դատաքննությանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ այսօր դատարանում հարցաքննվեց գործով երրորդ վկան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ