«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ»
Համառուսաստանյան կուսակցության նախագահ,
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար
պարոն Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ
Կարդացեք նաև
Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:
Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ:
Հարգանքով,
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ