Սեպտեմբերի 18-ին Աթենքի «Աննա և Մարիա Կալուտա» թատերասրահում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Հունաստանի հայ համայնքային կառույցների կողմից:
Միջոցառմանը ներկա էին հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ, հասարակական, գիտակրթական, մշակութային և քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: Հիմնական բանախոսն էր ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ 25 տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի ձեռքբերումներին ու նվաճումներին: Դեսպանը նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների և դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը:
Կարդացեք նաև
Միջոցառման գեղարվեստական մասը ներկայացվեց Համազգայինի «Հակոբ Փափազյան» երգչախմբի, «Նայիրի» և «Նանոր» պարախմբերի կատարումներով:
ՀՀ ԱԳՆ