Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կամո Արեյանը նոր պաշտոն է ստացել

Սեպտեմբեր 19,2016 19:50

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ-ում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    ???????????????????????Առավոտ ջան, դեղնել ես արդեն լրիվ
    Հարգելի Աննա Իսրայելյան Ուրեք նայում??????
    ;չգիտեք որ դա պաշտոն չէ
    ;թե իմ նման միամիտներ եք հավաքում;???????
    կառավարության ներկայացուցիրչ նշանակում են այն մասով որը վերաբերելի է կոնկրտ անձի ոլորտին:
    Էդ տրամաբանությամբ որ կարդաք կառավարության կայքից վարչապետի որոշումները կտենանք թե ինչքան մարդ պաշտոն ունի:

  2. Իրավաբան says:

    Ապրեք դուք արդեն 5000 ավել դիտում ունեք ստերի հաշվին
    իմ գրածն էլ չեք հրապարակում:
    Խմբագիր կամ մոդերատոր ունեք թե չէ?????????//

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Սա՝ Ձեզ համար: Կարդացեք բոլոր կետերը: Ինչպես հայտնի է՝ տարբեր բառեր ունեն մի քանի բացատրություններ:
      պաշտոն – բացատրություն
      պաշտոնի, [գոյական]
      1. Հիմնարկում՝ ձեռնարկությունում ևն մեկի ծառայության դիրքը և դրա հետ կապված պարտականություններն ու իրավունքները:
      2. Ծառայության յուրահատուկ պարտականությունների ամբողջությունը՝ աշխատանքը: Նրա պաշտոնն Էր արխիվը կանոնավոր պահել (Ա. Բակունց):
      3. Որևէ կարգի հանգամանքների՝ դրության ևն հետ կապված պարտականությունների ամբողջությունը: Ես մի կերպ սկսեցի բացատրել նրան մարտավկայի պաշտոնը (Ա. Պուշկին):
      4. Տվյալ համակարգի մեջ նրա միավորների հատուկ դերը՝ գործառույթը (ֆունկցիան): Ենթակայի՝ ստորոգիալի՝ որոշչի պաշտոն:
      5. (հնացած) Պաշտամունք:
      6. Ծառայության տեղ, հաստիք:
      7. Դեր, իբրև որևէ բանի ծառայելը: Քանի մը կոճղեր… աթոռի պաշտոն կկատարեին (Ա. Պերնետ):

  3. Ռուբեն says:

    Ընթերցումների քանակը բարձրացնելու համար խաբուսիկ և սենսացիոն վերնագրեր դնելը դարձել է սովորական հնարք` հոդվածների բազմաթիվ հեղինակների համար: Վատը նա է, որ նման հոդվածները կարդալուց հետո ընթերցողի մոտ հիասթափություն կամ վրդովմունք է առաջանում:
    Հարգելի Մելանյա Բարսեղյան, անգամ, եթե բառարաններով կարելի է հիմնավորել, թէ “պաշտոն” բառի բացատրության մեջ մտնում է նաև այլ գործառույթներ, բայց միևնույնն է, վերնագրերում դա խաբուսիկ էֆեկտ է առաջացնում և այս հոդվածի շուրջ 5700 ընթերցումների մեծ մասը “Կամո Արեյանը նոր պաշտոն է ստացել” վերնագիրը, իմ կարծիքով, հասկացել է հիմնական իմաստով և Իրավաբանի վրդովմունքը ես հասկանում եմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930