Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ավագանու միակ կին թեկնածուն ահազանգում է ընտրակեղծիքների մասին

Սեպտեմբեր 19,2016 19:30

Խոշորացվող Գորիսում, որի կազմում առաջիկայում կլինեն Որոտան, Բարձրավան, Խնձորեսկ, Քարահունջ եւ մի շարք այլ համայնքներ, որպես ավագանու թեկնածու առաջադրվել էր անկուսակցական, լրագրող Իրինա Յոլյանը, ով, սակայն, չի ընտրվել:

«Երբ նախնական հաշվարկները պատրաստ էին եւ վստահված անձինք աշխատում էին Գորիսում, վիճակագրությունը ցույց էր տալիս, որ ընտրատեղամասում իմ ընտրվելու հավանականությունն անցնում էր 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ տեղերում: Հետո, երբ ուշ երեկոյան ավելացան գյուղական համայնքների ցուցանիշները…գյուղական համայնքներում ընտրություններն ընտրակեղծիքներով են անցել` ընտրությունների ավարտից երկու ժամ առաջ ընտրողների մասնակցությունը 30 եւ քանի տոկոս էր, մինչդեռ երկու ժամում բավականին բարձրացավ: Հասկանալի էր, որ սա հատուկ հանձնարարական է: Ունեմ տեղեկատվություն` համայնքներում աշխատողները նշել են, որ իրենք ունեն իրենց թեկնածուներին եւ աշխատելու են նրանց օգտին: Բնականաբար, գյուղական համայնքների արդյունքներով չկարողացա հաղթահարել անհրաժեշտ ձայների շեմը»,-Aravot.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 18-ի իրավիճակն այսպես ներկայացրեց Իրինա Յոլյանը:

Նրա խոսքով` այն թեկնածուները, որոնք համայնքներում պետք է աշխատեն «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, ընտրվել են: Ի դեպ, մեր զրուցակիցը միակ կին թեկնածուն է եղել, ինչը այսպես մեկնաբանեց. «Թեկնածուներն օգտագործում են որոշ լծակներ եւ վարչական ռեսուրս, իսկ կանայք չեն կարող օգտագործել այդ լծակները, որովհետեւ դրանք անընդունելի են կանանց համար: Ես իրազեկել եմ այն մարդկանց, ում ճանաչում եմ, հարցազրույցներ տվել, այսինքն` օգտագործել քարոզարշավի գրագետ մեխանիզմները: Այդ հնարավորությունների արդյունքում` չունենալով ոչ մի լծակ` կարողացել եմ բարձր թվով ձայներ ունենալ այն դեպքում, երբ մինչեւ 17:00-ն ընտրողների ցուցանիշը ցածր է եղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` Իրինա Յոլյանի «ֆեյսբուքյան» էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930