Սեպտեմբերի 17-ին Հանոյի Բարեկամության պալատում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Վիետնամում ՀՀ դեսպանության և Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի կողմից:
Ներկաներին ուղղված իր խոսքում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի անկախության ուղին, դիմագրաված մարտահրավերները և արձանագրված ձեռքբերումները` անդրադառնալով նաև հայ-վիետնամական դինամիկ զարգացում ապրող հարաբերություններին: Այս համատեքստում դեսպան Վարդանյանը բարձր գնահատեց Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամների ջանքերը` ուղղված երկու երկրների միջև կապերի խորացմանն ու սերտացմանը:
Հայաստանի մասին զեկույցներով հանդես եկավ Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Դվանը:
Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով, որի ընթացքում կատարվեցին հայկական և վիետնամական ժողովրդական երգեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ