Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ընդունել է Էստոնիայի Իրավաբանների միության պատվիրակությանը։
Արմեն Հարությունյանն ընդգծել է հարկադիր կատարման ոլորտում միջազգային առաջատար փորձի ներդրման, գործընկերների հետ մշտական աշխատանքային շփումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և համագործակցության խորացման հնարավոր հեռանկարները։
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Ծառայության թանգարան, ինչպես նաև՝ շրջել Ծառայության տարածքում գտնվող Բարեկամության պուրակում։
Կարդացեք նաև
ՀՀ Հարկադիր կատարման ծառայություն