Լրահոս
Օրվա լրահոսը

Շորթման մեջ մեղադրվող լրագրողին դատարանը միջնորդել է դատարան բերել

Սեպտեմբեր 19,2016 18:50

Շորթման մեջ մեղադրվող Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանը
Արաբկիր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին գրավոր ձեւով խնդրել է ՎՏԲ-Հայաստանի հայցով դատական նիստին ապահովել իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը գործարար համբավի պաշտպանության քաղաքացիական հայց է ներկայացրել շորթման մեջ մեղադրվող Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ եւ վերջինիցս պահանջում է 3 միլիոն դրամ:

Դատարանը Անի Հովհաննիսյանի մասնակցությունը դատական նիստերին ապահովելու համար դիմել էր քրեակատարողական հիմնարկ, այստեղից գրությամբ պատասխանել էին, որ ԱՆի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում նա գտնվում է կալանքի տակ եւ նրա մասնակցությունը պետք է թույլ տա վարույթ իրականացնող մարմինը:

Դատարանը դիմել էր ՀՔԾ-ին՝ թույլտվության համար: Դատարանն այսօր դատական նիստը հետաձգեց մինչեւ ՀՔԾ-ից պատասխան կստանա՝ թույլատրո՞ւմ են, թե՞ ոչ Անի Հովհաննիսյանի մասնակցությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930