Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր միայն անկուսակցական Գևորգ Ներսիսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նա էլ վերընտրվել է գյուղապետի պաշտոնում` ձայների 841 կողմ եւ 27 դեմ հարաբերակցությամբ:
Ըստ մամուլի հրապարակումների` Գեւորգ Ներսիսյանը «հավերժ գյուղապետ է» եւ այդ պաշտոնում ընտրվել է դեռեւս 2002թ.-ից: Նա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն է: Aravot.am-ը ցանկացավ նրան հարցեր ուղղել, սակայն Գեւորգ Ներսիսյանը հեռախոսով ասաց. «Եկեք համայնքի կարծիքը հարցրեք»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ