Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ դատարանին. «Եթե այսօր սխալ որոշում կայացնեք՝ հրեշտակները ձեզ կպատժեն»

Սեպտեմբեր 19,2016 17:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանքի երկարացման հարցը։

Դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ են հավաքվել։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ իրենք նպատակ չունեն ճնշում գործադրելու դատարանի վրա։

«Երկու օրից ամենայն հավանականությամբ նշելու եք Անկախության հանրաքվեի 25 ամյակը։ Այդ ժամանակ, եթե այսօր սխալ որոշում կայացնեք հրեշտակները ձեզ կպատժեն։ Ես գիտեմ, որ դատավորը պետք է ազատ լինի իր որոշումները կայացնելու հարցում, եւ որեւէ ճնշում նրա նկատմամբ կիրառելը սխալ է։ Եվ սա ճնշում մի համարեք, այլ զուտ քաղաքական հիշեցում։ Ես ձեզ Ժամանակին նվիրել եմ սեպտեմբերի 21: Այո, ես եմ նվիրել՝ անձամբ։ Հիմա ես եկել եմ ձեզ ասելու՝ այնպես մի արեք, որ սեպտեմբերի 21-ի նվիրյալներից մեկի ընտանիքը առանց իր հայրիկի այդ տոնը նշի։ Դուք, փաստորեն, կատարելով ինչ-որ հանձնարարական, հարամելու եք կարգին մարդկանց տոնը, բայց կարծում եք, որ ձեր համար անհետեւանք կմնա, նկատի ունեցեք՝ ես այսօր ձեզ եղբայրաբար զգուշացրել էի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930