Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանքի երկարացման հարցը։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:
Դատարանի շենքի դիմաց հավաքվել են Կարո Եղնուկյանի բարեկամները եւ աջակիցները։ Այստեղ է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Ցուցարարներն իրենց ձեռքներին ունեն դրոշներ եւ պաստառներ՝ «Հայրենասեր՝ ոչ հանցագործ», «Մենք քեզ հետ ենք», «Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ