Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական դրոշի շուրջ քննադատությունը նախընտրական նպատակներ ունի». Վահրամ Եղիազարյան

Սեպտեմբեր 19,2016 17:31

«Ցավոք, ռուսական գործոնը Հայաստանում շատ է քաղաքականացվում: Կարծում եմ` դա որոշ անձանց կողմից կոնկրետ նպատակ ունի, այդ թվում` նախընտրական, այդ պատճառով դրան մեծ նշանակություն չեմ տալիս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդությունը հանուն ընդհանուր ապագայի» առաջին Եվրասիական  քաղաքացիական համաժողովի նախաձեռնող «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահրամ Եղիազարյանը ` անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակի տոնական շքերթի փորձի համանակ նկատված Ռուսաստանի դրոշին, ինչը դժգոհության ալիք է առաջացրել հատկապես սոցցանցերում:

vahram eghiazaryan«Ռուսաստանը մեզ համար կարեւոր է ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ մեր Սփյուռքի տեսանկյունից: Ռուսաստանում մոտ երկու միլիոն հայ է ապրում»,-նկատեց նա: Վահրամ Եղիազարյանը նշեց` քանի որ ՀՀ  իշխանությունը սերտ գործակցում է Ռուսաստանի հետ եւ ԵՏՄ-ին անդամակցելու որոշում է կայացրել, ընդդիմությունն իշխանությանը քննադատողի դեր է ստանձնում. «Եթե Եվրամիություն մտնեինք, ենթադրում եմ, որ նույնը կլիներ: Կարող է լինել հետեւյալ տեսանկյունը` «եթե ՀՀ ակախության 25- ամյակն է, ուրեմն այլ դրոշ չպետք է լինի», բայց եթե մենք տարածաշրջանում անվտանգությունն ապահովում ենք Ռուսաստանի հետ միասին…Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում ուժեղանում են, Հայաստանն էլ տարածաշրջանում առաջնորդի դեր է ստանձնել` առաջինը մտնելով ԵՏՄ եւ ունենալով ուժեղ գործընկեր, որի դիրքերն ամրապնդվում են»:

Մեր զրուցակիցը նաեւ բացառեց Ադրբեջանի անդամակությունը ԵՏՄ-ին. «Հայաստանը միշտ կարող է «վետո» դնել այդ անդամակցության վրա, եւ ոչ մեկ չի կարող մեզ պարտադրել «վետո» չդնել: ԵՏՄ-ն Եվրամիությունից տարբերվում է նրանով, որ որոշումները կոնսենսուսով են ընդունվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930