Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները: Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Անդրադառնալով վերոնշյալ հատվածներում ծառերի հնարավոր չորացման հետ կապված համաքաղաքացիների կողմից վերջերս հնչեցված ահազանգերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանց իսկությունն ու մշտական հսկողության տակ պահել տվյալ տարածքների ծառերի և կանաչապատ հատվածների պատշաճ խնամքի ապահովումը:
«Ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ թե´ Վերնիսաժի և թե´ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում, որտեղ ներկայում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ծառերը չորացել են: Բազմիցս եմ նշել, որ մայրաքաղաքի կանաչապատումը, կանաչ Eառաջնահերթություններից մեկն ու պետք է լինի մեր մշտական ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ տեղերում ուսումնասիրեք հնչեցված ահազանգերի իսկությունն ու անհրաժեշտության դեպքում շտապ միջոցներ ձեռնարկեք: Ի դեպ, պարբերաբար նաև իրազեկեք մեր համաքաղաքացիներին, որ վերոնշյալ տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքների շրջանակում մենք նախատեսել ենք նաև ընդլայնել առկա կանաչ տարածքները և այդ համատեքստում մեզ համար առանձնակի կարևոր է տվյալ հատվածներում առկա յուրաքանչյուր ծառի պահպանումն ու պատշաճ խնամքի ապահովումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև
Նախանցած չոր ու շոգ ամառվանից ես ահազանգել եմ այս լրատվական կենտրոնին, որ չորանում են Նոր Նորքի յոթերորդ զանգվածի Հայ-ԿանադակաՆ այգու ծառերը, քանի որ չեն ոռոգվում: Նախանցած ամռանը հարցը բարձրացվել է նաև թաղապետարանում: Խոստացան կարգավորելու բարձրացված հարցը: Ոչինչ չարվեց նախանցած տարվա ընթացքում, ոչինչ չի արվել այս ամառվա ընթացքում, իսկ արդեն չորացել են ծառերի մոտ իննսուն տոկոսը: Անցած ձմռանը կտրեցին այգու երկու ծառերը, որոնք գտնվում էին հարակից մարզադպրոցի պատի տակ: Մեր ահազանգին այս լրատվականի պատասխանը եղավ այն, որ շուտափույթ ձևով հողով ծածակեցին կտրված ծառերի բները՝ ենթադրելով, որ այդտեղ ծառեր չեն աճել: Բայց այս տարի այդ բներց աճել են բազմաթիվ շիվեր և փորձել հասկացնել տկարամիտներին, որ ծառերը չի կարելի հատել, հատկապես նման այգում, որտեղ հանգստանում են հարակից երեք զանգվածների բնակիչները: Հարգելի խմբագրություն խնդրում եմ հետամուտ լինել այս հարցին, քանի որ նույնիսկ մարդ են ընդունել աշխատանքի, վճարում են աշխատավարձ, բայց ծառերը չեն ոռոգվում ու շարունակում են չորանալ: