«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հիշեցնում է երկաթուղում անվնանգության նորմերի պահպանելու անհրաժեշտության մասին և կոչ է անում Լոռու մարզի Ձորագետ և Ձախի Ձոր գյուղերի բնակիչներին չքայլել երկաթուղային գծերով:
Ձորագետից Թումանյան տանող ավտոմայրուղու թունելը ներկա պահին վերանորոգվում է. ճանապարհը փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար և գործում էավելի երկար շրջանցիկավտոճանապարհ:
Այդ պատճառով նշված գյուղերի բնակիչները, որպես ավելի կարճ այլընտրանքային ճանապարհ օգտագործում են երկաթուղային գծերը: Մասնավորապես, Սանահին-Թումանյան վազուրդում տեղի բնակիչները ոչ միայն դուրս են գալիս գծերի վրա, այլև անցնում են 500, 300 և 150 մետր երկարություն ունեցող երկաթուղային թունելներով, ուղևորատար և բեռնատար գնացքներ սպասարկող «Թումանյան» երկաթուղային կայարանի տարածքով:
Այս ճանապարհից օգտվուն են նաև Թումանյանում ապրող աշակերտները, ովքեր հաճախում են Ձորագետում գտնվող դպրոց:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակի և անվտանգության կանոններ պահպանելու անհրաժեշտության մասին տեղեկացվել է Լոռու մարզի ոստիկանությունը: Թունելների մոտ հերթապահում են ոստիկանության աշխատողներ:
Իր հերթին Հարավկովկասյան երկաթուղին բոլոր անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Երկաթուղային կայարաններում և գծերում ստուգումներ են անցնում, գծերի վրա հայտնաբերված մարդկանց հետ տարվում է անհրաժեշտ աշխատանք:
«ՀԿԵ» ՓԲԸ կոչ է անում բնակիչներին և դպրոցականների ծնողներին չվտանգել իրենց և իրենց երեխաների կյանքը և առողջությունը՝ փորձելով տեղհասնելավելի կարճ ճանապարհով:
Բնակիչները կարող են երթևեկել շրջանցիկ ավտոմաբիլային ճանապարհով, որն անվտանգ է, չնայալ ավելի երկար:
Իսկ երկաթուղին նախատեսված չէ հետիոտների համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժին