Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համաժողովն առիթ՝ բացահայտելու կին գործարարների հնարավորությունները՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու շրջանակներում

Սեպտեմբեր 19,2016 15:15

Չինաստանի Սինզյան-Ույգուրյան ինքնավար տարածաշրջանի կենտրոնում՝Ուրումչի քաղաքում ընթանում է Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որը կազմակերպվել է Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսի շրջանակներում:

Ֆորումին հրավիրված են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Զիմբաբվեի, Բանգլադեշի, Իրանի, Թայլանդի, Աֆղանստանի, Բելառուսի եւ այլ 19 երկրների 100 ներկայացուցիչներ: Պատվիրակություն կա նաեւ Հայաստանից, ընդ որում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հատուկ հյուրի կարգավիճակում է:

hay-patviraknerՀայաստանի պատվիրակությանը Չինաստանի Չանցզի քաղաքում նախ ցուցադրեցին իրենց գյուղատնտեսական ու արտադրական որոշ հնարավորություններ, ընդհանուր առմամբ՝ ցուցաբերեցին շատ ջերմ ու բարձր մակարդակի հյուրընկալություն: Իսկ արդեն ֆորումի գլխավոր քննարկման թեման կանանց հնարավորություններն էին գործարարության եւ աշխատատեղերի ստեղծման բնագավառում:

«Մետաքսի ճանապարհին կից երկրները հսկայական ներուժ ունեն համատեղ աջակցելու կանանց համար աշխատեղերի ստեղծմանը»,- ասաց Սինցզյանի կանանց կազմակերպության փոխնախագահ Հոու Հանմինը՝ հույս հայտնելով, որ այս համաժողովը կդառնա համագործակցության երկարաժամկետ մի մեխանիզմ:

hermine-naghdalyanՀամաժողովի բացման արարողությանը միջազգային կազմակերպություններից ելույթի հնարավորություն էր ընձեռվել միայն Հերմինե Նաղդալյանին, որը մասնավորապես ասաց, թե արդեն իսկ սասանվել է այն կարծրատիպը, թե «քաղաքականությունը տղամարդկանց համար է, իսկ ընտանիքը՝ կանանց: Բայց այդ կարծրատիպը դեռ կոտրված չէ: Նոր հազարամյակի շեմին մարդկության առջեւ նոր մարտահրավերներ են՝ ահաբեկչությունը, փախստականների հոսքը, մարդասիրական աղետները, տարածաշրջանային հակամարտություններ, պատերազմներ… Անկասկած՝ կանանց չի կարող չանհանգստացնել մոլորակում կատարվողը:  Կինը ծնում է, մեծացնում,դաստիարակում երեխաներին, այսինքն՝ ապահովում է մարդկության ապագան: Ահա թե ինչու ենք ներկայիս աշխարհում անկայունությունը մենք՝ կանայք սրտին առավել մոտ ընդունում: Ճգնաժամային ալիքների կրկնությունը կարելի է կասեցնել միայն միջազգային ողջ հանրության համակարգված ջանքերով»:

Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ ակտիվ կանայք պարտավոր են անել ամեն ինչ, որ նպաստեն կանանց ներհոսքին եւ դիրքեր զբաղեցնելուն տնտեսության մեջ, եւ որ այս ամենը պայմանավորված չլինի այն սահմանափակումներով, որոնք փոխպայմանավորված են «հանրության մեջ առկա գենդերային նախապաշարումներով ու հնացած ավանդույթներով»:

Հայաստանի ԱԺ փոխնախագահը կարեւորեց, որ հավելյալ միջոցներ ձեռնարկվեն խտրական գործոնների վերացման համար, որ «կանայք գործնականում հավասար հնարավորություններ եւ իրավունքներ ունենան իրենց պետություններում, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ ունենան առանցքային դիրքերում կարիերային աճի հնարավորություն»:

hermine-naghdalyan-2Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին գտնվող Հայաստանը հազարամյակներ շարունակ փոխկապակցող օղակ էր այդ երկու աշխարհամասերի միջեւ ու Մետաքսի մեծ ճանապարհի անբաժանելի մասը. «Ու պատահական չէ, որ մեզ համար այդքան գայթակղիչ է նախագահ Սի Ձինպինի առաջարկը՝ վերականգնելու ուղիները, որոնք միացնում են ազգերին»:

Ըստ նրա՝ Հայաստանում համարում են, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ քիչ չափով պայմանավորված է նաեւ կանանց դիրքորոշմամբ, նրանց մասնակցությամբ քաղաքական ու տնտեսական կյանքում. «Այժմ Հայաստանում ավելանում է միտումը, երբ կանայք ձգտում են համատեղել մասնագիտական ու ընտանեկան պարտականությունները: Հայաստանում կանայք կազմում են աշխատունակ բնակչության գրեթե կեսը»:

ԱԺ փոխնախագահը ելույթն ամփոփեց հույս հայտնելով, որ նման համաժողովները կունենան շարունակություն ու առիթ կընձեռեն բացահայտել կին գործարարների հնարավորությունները՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու շրջանակներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930