Լրահոս
Օրվա լրահոսը

«Էջմիածինն արդեն գեներալ Մանվելի տիրույթը չի». ՀՀԿ պատգամավոր

Սեպտեմբեր 19,2016 14:23

Այսօր «Հայելի» ակումբում, խոսելով Էջմիածնի ընտրություններից եւ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի` Էջմիածնում ունեցած իշխանությանը, ազգագրագետՀրանուշ Խառատյանն ասաց՝ ՀՀԿ-ն գիտի, չէ՞, որ Էջմիածինը գեներալ Մանվելի տիրույթն է, եւ այնտեղ առանց գեներալ Մանվելի շնչելու, դժվար է արտաշնչել:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց. «Եթե գեներալ Մանվելի տիրույթը լիներ՝ այսպիսի բաներ չէին անի, ուրեմն արդեն գեներալ Մանվելի տիրույթը չի: Այսինքն, եթե սրանից 5-10 առաջ այնտեղ որեւէ մեկը ռիսկ չէր անի թեկնածություն դներ, էսօր դնում են եւ պայքարում»:

Մեր հարցին՝ դա առաջընթա՞ց եք որակում, որ այսօր ռիսկ են արել թեկնածություն են դնում, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Հեղինակությունը՝ նույնիսկ քրեական հեղինակությունը, հենց այնպես ձեռք չի բերվում: Եթե խոսքը գեներալ Մանվելի մասին է, Գրիգորյան Մանվելը ժամանակին՝ պատերազմի ժամանակ, կռվել է, այդ հեղինակությունը միայն բացասական իմաստով ընդունելը ճիշտ չի: Էս երկրի համար գեներալ Մանվելը կռվել է: Այն մարդիկ, որոնք ՌԴ էին փախնում, ինքը այստեղ էր»:

Մեր դիտարկմանը՝ կռված տղան ինչի՞ պիտի մտնի քաղաքականություն,տարածքներ իրենով անի, որ ռիսկ անեն կամ չանեն թեկնածություն դնեն՝ ՀՀԿ պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ ողջունում դա: Բայց երկու կողմը պետք է նայել: Շատ հեղինակություններ դուք կտեսնեք, որ դուրս են գալու քաղաքական դաշտից, մեր կուսակցությունն էլ է դեմ դրան»:

Նա ասաց, որ մարդիկ են գնում այդ տիպի հեղինակությունների հետեւից, որովհետեւ ունեւոր է. «Դա մի քիչ էլ մեր հասարակության խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1000 ափսոս, որ կռվել եմ says:

    Արա ձեզ որ լսենք, մի 3-4 հոգի են կռվել: Խի սաղ կռվածներն իրանց ըտենց են պահո՞ւմ: Զահլա տարաք… կռվել ա… ես եմ կռվել, բայց որ հանկարծ կարող ա նույնացվեմ սրանց հետ, ափսոսում եմ կռվածս…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930