Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկահովիտի նորընտիր գյուղապետը 2014-ին մեղադրվել է խոշոր չափերի յուրացման մեջ. Ա1+

Սեպտեմբեր 19,2016 13:04

Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրված Նորաին Հակոբյանի նկատմամբ, պարզվում է, 2014 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի գույք յուրացնելու համար: Հիշեցնենք, այստեղ համայնքի ղեկավար էր առաջադրվել նաև «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը և ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը: Մեղադրյալը յուրացրել է նաև համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930